
««Ժառանգության» նիստն ընդհատվել է. վարչության անդամները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ». Զ. Փոստանջյան. tert.am

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ պիտի հստակեցվեր, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նիստից հետո ասաց կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին:
«Ես անձամբ կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով, առանձին»,-ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ կուսակցությունում ինքը համակիրներ ունի:
Հարցին, թե «Ժառանգությունում» շա՞տ են նրանք, որոնք չեն կիսում իր կարծիքը, Փոստանջյանը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա: Պատգամավորը հայտնեց, որ մոտ օրերս վարչությունը նորից կհավաքվի և հարցը կդրվի բաց քվեարկության:
«Այդ ժամանակ կիմանանք, թե ով ինչպես քվեարկեց»,-հավելեց Փոստանջյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: