
Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:
8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը: Խաղաղ արդյունք գրանցվեց Արփինե Գրիգորյան-Նարե Առաքելյան պարտիայում: Վերջին տուրից առաջ 6.5 միավորով առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է: 5.5 միավոր ունի Մարիա Գևորգյանը: