Բաժիններ՝

«Ես չեմ ավարտում կարիերաս, պարզապես ընդմիջում եմ վերցրել». Լուի Վան Գալ

Հոլանդացին նշել է, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են կարիերան ավարտելու մասին իր հայտարարությունը.

«Ո՛չ, ո՛չ, ես չեմ ավարտում մարզչի իմ կարիերան: Ես պարզապես մեկ տարվա ընդմիջում եմ վերցրել, ինչից հետո որոշում կկայացնեմ:

Ամեն ինչ կախված է ստացված առաջարկություններից: Ես հուլիսին որոշում կկայացնեմ: Ես կարող էի վերադառնալ Իսպանիա. մեկ ամիս առաջ ես առաջարկություն եմ ստացել «Վալենսիայից», բայց մերժել եմ»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում AS-ը:

Լուի Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրել են 2016թ. մայիսին: Որպես մարզիչ՝ Վան Գալը 3 անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունն «Այաքսի» հետ, 2 անգամ՝ Լա Լիգան՝ «Բարսելոնայի» հետ, և մեկ անգամ՝ Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս