Իշխան Զաքարյանը ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի աշխատանքները. Իվետա Տոնոյան. Armtimes.com

«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, այո, ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի աշխատանքները»,- Armtimes.com-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ նա ՎՊ նախագահի պարտավարություններից ազատված է, քանի որ արձակուրդ է վերցրել:

Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ Զաքարյանն այսօր արդեն մասնակցել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի աշխատանքներին: Շտաբի այսօրվա նիստի ընթացքում, ըստ դաշինքի առաջնորդի մամլո խոսնակի՝ քննարկվել են ապրիլի 2-ի ընտրություններին վերաբերող ընթացիկ հարցեր, իրականացվել են հանդիպումներ, որևէ կարևոր որոշում չի կայացվել:

Տեսանյութեր

Լրահոս