
Շախմատի Հայաստանի առաջատարները 5 շախմատիստներ են

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 գրոսմայստեր: Այս տուրում հաղթանակներ տոնեցին միայն Մանուէլ Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Ոչ-ոքի ավարտվեց Սամվել Տեր-Սահակյան-Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան, Տիգրան Հարությունյան-Տիգրան Պետրոսյանը պարտիաները: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 4.5 միավոր ունեն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: