
Խաբի Ալոնսոն ավարտում է կարիերան

Իսպանացին չի երկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ:
Խաբի Ալոնսոն արդեն տեղեկացրել է ակումբին, որ ամռանը կավարտի կարիերան: Այդ օրինակին կարող է հետևել նաև «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, հաղորդել է Bild-ը:
Խաբի Ալոնսոն մինչև «Բավարիա» տեղափոխվելը խաղացել է «Ռեալ Սոսիեդադի», «Էյբարի», «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» կազմերում:
35-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 114 հանդիպման և դարձել է 16 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը