
«Մանչեսթեր Յունայթեդը» և Գրիզմանը համաձայնեցրել են աշխատավարձի չափը և խաղային համարը

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կկարողանա ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Գրիզմանի ներկայացուցիչների միջև արդեն մի քանի ամիս բանակցություններ են ընթանում, հաղորդում է The Independent-ը: Ընդ որում, կողմերն արդեն հասել են բանավոր համաձայնության այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Անտուանի աշխատավարձի չափը և խաղային համարը:
Ինչպես հաստատում է աղբյուրը, ինքը՝ Գրիզմանը, հետաքրքրված է «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխությամբ, որտեղ հանդես է գալիս ազգային հավաքականի իր թիմակից Պոլ Պոգբան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը