
«Բարսելոնան» Լիոնել Մեսսիին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Արգենտինացու աշխատավարձը գրեթե կրկնակի կավելանա:
«Բարսելոնան» պատրաստ է «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին առաջարկել 4-ամյա պայմանագիր, ըստ որի՝ հարկերը վճարելուց հետո նա տարեկան կստանա մոտ 39.4 մլն եվրո:
Նոր պայմանագրում 29-ամյա հարձակվողի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո: Եթե որևէ մեկն օգտվի այդ կետից, Մեսսին ինքը, որպես փոխհատուցում՝ կստանա 10 մլն եվրո:
Պաշտոնական առաջարկությունը կարվի մինչև հունվարի վերջը:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, արգենտինացին ուրախությամբ ընդունել է նոր պայմանագրի մասին նորությունը, որը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-18թթ. մրցաշրջանի ավարտը, իսկ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 22.8 մլն եվրո:
2016-17 մրցաշրջանում Մեսսին 24 խաղերում դարձել է 27 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը