
«Մանչեսթեր Յունայթեդն» արգելել է մարզաբազայի և մարզադաշտի տարածք թողնել մի իտալուհու, ով հետևում է Մոուրինիոյին

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» անվտանգության ծառայությունը հանձնարարություն է ստացել մարզաբազայի և մարզադաշտի տարածք չթողնել մի իտալուհու, ով հետևում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Հաղորդվում է, որ կինն արդեն երկար ժամանակ հետևում է պորտուգալացի մասնագետին, հանդիսանում է նրա երկրպագուն և ներկայանում է՝ որպես լուսանկարչուհի:
«Նա շատ համառ է, իսկ Մոուրինիոյի հետ անընդհատ խոսելու նրա ցանկությունը տարօրինակ է թվում: Նա խաղերի ժամանակ աշխատում էր՝ որպես լուսանկարիչ:
Ամեն ինչ սկսվել է այն ժամանակվանից, երբ Մոուրինիոն գլխավորել է «Չելսին», հնարավոր է նաև, ավելի շուտ: Կարծես թե Մոուրինիոն դուր է եկել նրան»,- ասել է բրիտանական պարբերականի աղբյուրը:
Կնոջ տարիքը չի ասվում, բայց նշվում է, որ նա շիկահեր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը