
Պերեսը մտադիր է վաճառել Ռոնալդուին

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի վաճառել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մինչ այն, երբ կավարտվի պորտուգալացին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Իսպանական պարբերականը պնդում է, որ Պերեսը ցանկանում է վաճառել Ռոնալդուին 2018-19 մրցաշրջանի ավարտից հետո:
Աղբյուրը ենթադրում է, որ 2019 թվականին Կրիշտիանուն կտեղափոխվի Ասիա, որտեղ կստանա գայթակղիչ պայմանագիր, իսկ կարիերայի ավարտին կխաղա MLS-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը