Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:
«Բժիշկներն ասում են, որ հիշողությունը ժամանակի խնդիր է, իսկ տեսողության համար ոչինչ չեն ասում: Հետազոտվել է Ալբերտը ու պարզվում է՝ նյարդն է վնասվել: Թե ինչ պետք է լինի, մենք էլ չգիտենք, բժիշկներն էլ հստակ ոչինչ չեն ասում: Հիմա էլ սուր գլխացավեր ունի, պիտի նորից հետազոտման գնանք»:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը:
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոոսին գրանցվել է 3 հազար 485 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, դեպքերից միայն 1676-ը գրանցվել է կանանց մոտ:
Կազմակերպությունները Ադրբեջանի կառավարությանը դիմել են հատուկ նամակով, որում ասվում է. «Մենք լուրջ մտահոգված ենք այն բանի համար, որ Ադրբեջանում հետապնդման են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությանը: Բացի այդ, միջազգային կազմակերպությունների խորհուրդը պահանջել էր Ադրբեջանի կառավարությունից չեղարկել օրենսդրական բոլոր սահմանափակումները, որոնք կաթվածահար են անում քաղաքացիական հասարակության գործունեությունները, սակայն ոչ մի դրական քայլ չի նկատվում այդ հարցում:
Զինյալները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների ուղղությամբ գնդակոծությունները. մեկ օրվա ընթացքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 150-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստին»:
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի վրա հարավային հատվածից` ազատագրելով եւս մեկ քաղաք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:
Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը խիստ զայրացրել է բնապահպաններին: Նման ծավալի փոշու առաջացումը, ըստ մասնագետների, ծանր հարված է բնությանը: «Խիստ վրդովված ենք կատարվածից, քանի որ շենք պայթեցնելն՝ այն էլ մայրաքաղաքի կենտրոնում, անթույլատրելի է բնապահպանական տեսանկյունից: Այդ գործողությունների արդյունքում մեծ քանակի փոշի է բարձրացվել, ինչը բնապահպանական լուրջ խնդիրների առաջացման պատճառ կհանդիսանա:
Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում առկա է լքված զինամթերք:
Ստիպված եմ հիշեցնել այս հրամանի նախապատմությունը, որի մասին գրեցին տարբեր ԶԼՄ-ներ, մասնավորապես 20.08.2016թ. «Հայկական ժամանակ» թերթի «12-րդ դասարանցիները կընտրեն 3 առարկա, եւ կպատրաստվեն իրենց բուհական քննություններին» հոդվածում գրված է.
«Սա թանկ է։ Արտասահմանյան նմանատիպ կոչումներից թանկ։ Շնորհակալ եմ գիտխորհրդի բոլոր անդամներից, ռեկտոր Արմեն Դարբինյանից, էդվարդ Սանդոյանից»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Այն ամենը, ինչի հետ ես այսօր համաձայն չեմ, որ օրենք դառնա, ժամանակին ստիպված եմ եղել համաձայնել: Հիմա չեմ գնում, որ անհամաձայնությունս դրանով արտահայտեմ»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:
ՀՀ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կայացած նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու և որպես մեղադրյալ ներգրավելով մասին:
Եկող տարվա գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում: Փաստորեն նոր` փոփոխված Սահմանադրությամբ քաղաքական մեծ նշանակություն ունեցող եւ մեծ տարածք ընդգրկող ընտրությունները չորսն են. խորհրդարանական, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները: Վերջին երկուսը արդեն տեղի են ունեցել, իսկ մյուս երկուսը` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, պետք է տեղի ունենան եկող տարի գարնանը:
Այս օրերին, երբ ԱՄՆ-ում հաշվված օրեր են մնացել մինչեւ նախագահական ընտրությունները, երկրի նախագահն ու Առաջին տիկինը գործուն քարոզարշավ են իրականացնում՝ հօգուտ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի։
Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ահազանգել են Ընկերության երեք աշխատակիցներ՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
«Ադրբեջանը փորձում է չեզոքացնել Արևմուտքի կողմից Արցախի ճանաչման գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են։
Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։
Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք է մասնակցեր Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, ով իր առջև խնդիր է դնում իրական իշխանափոխության»:
Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոյի երգը, որը կոչվում Է «PPAP» («Pen-Pineapple-Apple-Pen», «Գրիչ-անանաս-խնձոր-գրիչ»), հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է Տոկիոյում օտարերկրացի լրագրողների մամուլի ակումբում:
Ի պատիվ Հելլոունի Jirka Vince կեղծանունով ֆինն նկարիչը դիսնեյյան մուլտֆիլմերի կերպարները վերածել է իրական մարդկանց: Իր աշխատանքները նա հրապարակել է Facebook-ի էջում։
Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդը մարզիկների մեջ: Ֆեդերերի բրենդը գնահատվում է 37 մլն դոլար:
Նոր մոդելի գլխավոր տարբերությունը Touch Bar սենսորային պանելն է, որը տեղակայված է ստանդարտ ստեղնաշարի վրա. այն փոխարինում է F բազմաֆունկցիոնալ ստեղնին: Դրա օգնությամբ օգտատերը կարող է արագորեն մուտքի հնարավորություն ստանալ հարկավոր հավելվածներ, ինչպես նաեւ համակարգի կառավարման անհրաժեշտ բաղադրիչներ: Apple-ի գլոբալ մարկետինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերի խոսքով՝ Touch Bar-ը հարմարեցվում է օգտատիրոջ կողմից օգտագործվող ծրագրերին:
Սմարթֆոնների ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է դի Կապրիոն: