Samsung-ի թողարկած Galaxy Note 7 հեռախոսների մարտկոցների պայթյուններն իսկական շոկ առաջացրին: Սակայն պարզվում է, որ մարտկոցի գերտաքացման պատճառով միայն այս ընկերության թողարկած սարքավորումը չէ, որ պայթել է:
Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գլխավոր դերում նկարահանվելու է Սանսինդույի ավերակների մասին պատմող «Սանսինդույի հյուրը» չինական ֆիլմում: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Փարադիի դուստրը՝ Լիլի Ռոուզը, մասնակցել է Chanel նորաձեւության տան գովազդային արշավին: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակվել Է նրա մասնակցությամբ տեսահոլովակը: Սկսնակ դերասանուհին ներկայացրել է Chanel N՛5 L’eau օծանելիքը:
Պատկերացրեք, որ ձեր ուսերին է ողջ երկրի համար պատասխանատվությունը։ Իհարկե, այս կենսակերպը չի կարող չանդրադառնալ արտաքինի վրա։ Մշտական սթրեսը, էներգիայի ծախսը, հատկապես տարիքի հետ՝ կարող են նշանակալի փոփոխությունների պատճառ դառնալ։
Անգինա (նշիկաբորբ), վարակիչ հիվանդություն, բնորոշվում է քմային նրբագեղձերի բորբոքումով:
Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչներն ընդհանրապես նման չեն իրար։ Նրանք հակադրություններ են։ Եվ չնայած նրանք հնարավորություն ունեն հարաբերություններ կառուցել, պետք է ծայրահեղ խոհեմություն դրսևորեն, որպեսզի լրացնեն միմյանց և ոչ թե՝ վանեն։
«…Երբ աջ ու ձախ քնում ես կանանց հետ, նրանք բոլորը մեկ են դառնում։ Եվ նա պարզապես փոխում է անունը, մաշկը, դեմքը, հասակը և ձայնը։ Մազերի երկարությունը, կրծքի չափը, ներքնազգեստի գույնը տարբերվում են՝ ըստ դեպքերի։ Բայց դու նրան կրկնում ես սովորած արտահայտությունները, նույն կատակներն ես անում, նույնանման շարժումներ ես անում՝ ըստ որոշված կարգի»
Սա ոչ միայն մանկական հետաքրքիր խաղ է, այլև յուրահատուկ թեստ, որն օգնում է իմանալ մարդու անձնային հատկությունները։
Բազուկն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Դրանում պարունակվող բետանին նյութն այն բացառիկ օգտակար է դարձնում լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի։
Հավանաբար նկատել եք, որ որոշ գույներ ձեզ ավելի շատ են սազում, քան մյուսները։ Ճիշտ ընտրված նրբերանգները ձեր աչքերն ավելի վառ են դարձնում, իսկ մաշկը՝ ավելի երիտասարդ ու պայծառ։ Յուրաքանչյուր ոճաբան գիտի, որ հաջող զգեստ ընտրելու և գեղեցիկ դիմահարդարում անելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ գույնի տիպը։ Այդպես հնարավոր է հասկանալ, թե որ գույնի զգեստներն են ձեզ սազում և դիմահարդարման ընթացքում որ գույները կարող են ընդգծել ձեր գեղեցկությունը։
Այն ինչ կատարվեց երեկ «Երևան մոլ»-ում կարելի է համեմատել միայն Քիմ Քարդաշյանի այցի շուրջ իրարանցման հետ՝ իհարկե, ոչ տվյալ վայրում:
Նորաձևության ժամանակակից արդյունաբերությունը կանանց առաջարկում է ներքնազգեստի ընտրության լայն հնարավորություն։ Marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն կիսավարտիքի տեսակներ, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Իհարկե, դրանք մահացու վտանգավոր չեն, բայց վարակվել, իրոք, կարող եք։ Որևէ մեկը, իհարկե, կնոջը չի կարող ստիպել գնել կիսավարտիքի այս կամ այն տեսակը. կինն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել ստացած տեղեկատվության հետ։
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարության ծրագրի առողջապահության ոլորտի դրույթներին:
Ընկերությունների ընդամենը 3%-ն է գրանցված էլեկտրոնային պետական գնումների համակարգում
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հեծանիվով աշխատանքի գնալուն, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել քարտուղարուհուց և իր համար նախատեսված աշխատասենյակից:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել` ստեղծելով Հայաստանի վարչապետների ակումբ: Այդ ակումբի անդամները՝ գործող ու նախկին վարչապետները, հաճախակի չէին հավաքվում, միայն 2 անգամ նախկին վարչապետները հասցրեցին Հովիկ Աբրահամյանին աջակցել իրենց քննարկումներով:
JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած Նուրան Դավուլչյանը դեռեւս 13 տարեկանից է սկսել զբաղվել արծաթագործությամբ: 1954 թվականին հոր` Ուստա Արտոյի գործն այժմ շարունակում է որդին:
Մեր համաձայնությունը պետք է լինի այն հարցում, որ մենք միասնական թիմ, միասնական ցուցակ ենք ստեղծում ժողովրդի աջակցությամբ հաղթելու նպատակով, որ անցնենք խորհրդարան։ Հրապարակավ մենք մի բան ենք շեշտում՝ «ժողովուրդ, իշխանությունը քեզ պետք է պատկանի»։
2016 թվականի հունվար-օգոստոսին ՀայաստանՀհՀայաում բնակչությանը մատուցվել են շուրջ 802 մլրդ 115,3մլն ՀՀ դրամի ծառայություններ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8 տոկոսով:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Վերլուծաբանի համոզմամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի այս ոլորտում «Գազպրոմի» դիրքերը, ենթադրելի է, որ այս համաձայնագիրը քննարկվել է նաև ռուսական կողմի, այս դեպքում՝ «Գազպրոմի» հետ: Սա, Սիմոնովի խոսքով, ընդհանուր կերպով համաձայնեցված գործարք է:
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 383 դեպք:
Վանաձորում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։
Հերթական անգամ պետք է փաստել, որ Սիրիայում միաժամանակ մի քանի պատերազմ է ընթանում՝ տարբեր ուժերի, տարբեր խմբավորումների միջև. դրանք իրենց հիմքում տարբեր շահեր ու նպատակներ ունեցող պատերազմներ են։
Պենտագոնը չի կարծում, որ թվերի հանրայնացումը սպառնալիք է ներկայացնում գաղտնի ռազմական հետախուզության գործունեությանը, այնուամենայնիվ այլ տվյալներ չեն հրապարակվելու:
Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.6 մլրդ դրամ
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։
«Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։
Բնության հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18 հազար դր. գումարի բնությանը պատճառված վնաս: