Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել է նոր Macbook Pro-ն

Apple ընկերությունը Կալիֆոռնիայում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նոր Macbook Pro՝ երկու դիսփլեյներով: Շարքում ներկայացված են 13 եւ 15 դյույմ անկյունագծով նոութբուքերի երկու տարբերակներ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Նոր մոդելի գլխավոր տարբերությունը Touch Bar սենսորային պանելն է, որը տեղակայված է ստանդարտ ստեղնաշարի վրա. այն փոխարինում է F բազմաֆունկցիոնալ ստեղնին: Դրա օգնությամբ օգտատերը կարող է արագորեն մուտքի հնարավորություն ստանալ հարկավոր հավելվածներ, ինչպես նաեւ համակարգի կառավարման անհրաժեշտ բաղադրիչներ: Apple-ի գլոբալ մարկետինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերի խոսքով՝ Touch Bar-ը հարմարեցվում է օգտատիրոջ կողմից օգտագործվող ծրագրերին:

Նաեւ նոր Macbook Pro-ն հանդերձված է մատնադրոշմները ճանաչելու Touch ID գործառույթով, որն առաջ տեղակայվում էր միայն iPad-ի եւ iPhone-ի վրա: Սենսորային ID-սքաները ներսարված է սնումը միացնելու կոճակում:

13-դյույմ անկյունագծով նոութբուքի քաշը կազմում է մոտավորապես 1,3 կիլոգրամ, կորպուսի հաստությունը շուրջ 1,5 սանտիմետր է: 15-դյույմանոց Macbook Pro-ն 1,8 կիլոգրամից փոքր-ինչ ավելի է կշռում, ընդ որում այն հանդերձված է Intel Core i7 պրոցեսորով: Երկու մոդելներն էլ կարող են առանց լիցքավորման աշխատել մինչեւ 10 ժամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս