ՊՆ-ն շարունակում է թանկ ավիատոմսեր գնել. ավիատոմսը Մովսես Հակոբյանի համա՞ր է գնվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ն շարունակում է պրիմիտիվ գողությունների շրջանակներում թանկ ավիատոմսեր գնել։ Օրինակ, հոկտեմբերի 24-27-ի համար «Ավիատուր գրուպից» Մոսկվայով դեպի Ֆրանկֆուրտ և հետադարձի տոմսը գնել է 897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։

Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք է մասնակցեր Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։ Համեմատության համար կարող ենք նշել, որ եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ի համար, ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա 450 եվրո կամ 240. 000 դրամ, այսինքն՝ 3-4 անգամ էժան։

Իսկ նոյեմբերի 2-6-ին Մոսկվայով հետադարձով Բրյուսել էկոնոմ դասի մեկ տոմսի համար ՊՆ-ն վճարել է 423 հազար դրամ կամ 800 եվրո այն դեպքում, երբ նույն օրերի համար այսօր էլ հնարավոր է տոմս գնել կրկնակի էժան՝ 400 եվրոյով կամ 200.000 դրամով, իսկ ուկրաինական ավիաընկերությունով՝ 350 եվրոյով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս