ՀՀԿ համագումարին հրավիրված կլինի մոտ 2000 հոգի. «Եդինայա Ռոսիան» հյուրերի ցանկում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող եւ մեր համակիր տեղական կուսակցություններին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը որ կուսակցություններին է վերաբերում։ Նա հաստատեց, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։ Իսկ թե «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացավ պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկվել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,- եզրափակեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս