Իրաքի բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող ևս մեկ քաղաք
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի վրա հարավային հատվածից` ազատագրելով եւս մեկ քաղաք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ը` վկայակոչելով Associated Press-ը:
Նախքան զինվորականների` Շուրա քաղաքը մտնելը, քաղաքը ենթարկվում էր օդային ուժգին հարվածների:
Հրամանատարների խոսքով` քաղաքը ազատագրվել է համարյա առանց պայքարի, քանի որ ահաբեկիչների մեծամասնությունը դեռ առավոտյան հասցրել էր փախչել քաղաքից` օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: