Բաժիններ՝

Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպքերի զգալի մասը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ

Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոոսին գրանցվել է 3 հազար 485 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, դեպքերից միայն 1676-ը գրանցվել է կանանց մոտ: Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպքերը զգալի մաս են կազմում մինչև 18 տարեկանների մոտ, նրանց թիվը կազմել է 2 հազար 798: Այդ թվում 1 հազար 495-ը 0-2, իսկ 874-ը 3-6 տարեկանների մոտ:

Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել է չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի 1 հազար 185 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս