 
                        Ֆինն նկարիչը դիսնեյյան կերպարները վերածել է իրական մարդկանց
 
                                    Ի պատիվ Հելլոունի Jirka Vince կեղծանունով ֆինն նկարիչը դիսնեյյան մուլտֆիլմերի կերպարները վերածել է իրական մարդկանց: Իր աշխատանքները նա հրապարակել է Facebook-ի էջում։
Ի թիվս մյուսների, Jirka Vince-ը պատկերել է դալմատացիների երկրպագու Քրուել դե Վիլին, շիկահեր ջրահարս Արիելին եւ հավերժական երեխա Փիթեր Փենին:
Մյուս նկարներում պատկերված են չար կախարդ Ջաֆարը` «Ալադին»-ից, Ուրսուլան՝ «Ջրահարս»-ից, Մալեֆիսենտը՝ «Քնած գեղեցկուհուց», Աիդը՝ «Հերակլես»-ից, եւ Disney ստուդիայի նկարիչների բազմաթիվ այլ վառ կերպարներ:



 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        