
Զինյալները շարունակում են գնդակոծել Հալեպը. զոհվել է 15, վիրավորվել ավելի քան 150 մարդ

Զինյալները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների ուղղությամբ գնդակոծությունները. մեկ օրվա ընթացքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 150-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստին»:
Զինվորականների տեղեկություններով՝ միայն վերջին տարվա ընթացքում զինյալներն արձակել են ավելի քան 100 ռումբ:
Վիրավորները հիմնականում ունեն բեկորային վերքեր ոտքերի, ձեռքերի և որովայնի հատվածներում:
Հոկտեմբերի 28-ին հարվածի տակ են հայտնվել Հալեպի ութ շրջաններ: Զինյալներն օգտագործում են ռումբեր, ինքնաշեն արկեր և չկառավարվող հրթիռներ: Նրանք փորձում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին: