Բաժիններ՝

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ՄԱԿ-ի անվտանգության խոհուրդը խստորեն դատապարտել է Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է , որ Դամասկոսի դեսպանատանը հասցվել է նյութական վնաս` կրակոցների միջոցով: Ոչ ոք չի տուժել: Մոսկվայում հայտարարել են , որ սպասում են միջադեպի հետ կապված միջազգային պատասխանի:

Անվտանգության խորհուրդը հիշեցրել է դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի` պետությունների կողմից ընդունված պարտավորությունների մասին` դիվանագիտական հաստատություն ներխուժման վտանգը կանխելու նպատակով:

Ռուսաստանում Դամասկոսի դեսպանությունը հոկտեմբերի 3-ին ենթարկվել է գնդակոծության, որից հետո Ռուսաստանը միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս