Կառավարությունում նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունում սկսված կրճատումների և կադրային փոփոխությունների հողի վրա նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել։

Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։ Կա հին, փորձառու պաշտոնյաների մի խումբ, որոնք ոչ միայն երկար են աշխատել, այլև մեծ դեր են խաղացել տվյալ հիմնարկի, ոլորտի, օրենսդրության կայացման գործում, գիտեն բոլոր նրբությունները և առաջիկայում էլ պետք կգան իշխանություններին, հետևաբար՝ նախարարները կարող են փոխվել, բայց նրանք՝ ոչ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31