Բաժիններ՝

Պիկո-Տարոյի՝ գրիչի, անանասի և խնձորի մասին ճապոնական հիթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ճապոնացի երաժիշտ   Պիկո-Տարոյի երգը, որը կոչվում Է «PPAP» («Pen-Pineapple-Apple-Pen», «Գրիչ-անանաս-խնձոր-գրիչ»), հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է Տոկիոյում օտարերկրացի լրագրողների մամուլի ակումբում:

«Պիկո-Տարո, այժմ դուք պաշտոնապես ճանաչված եք անկրկնելի»,- նշել է Ռեկորդների գրքի ներկայացուցիչը՝ հանձնելով հավաստագիրը:

Ոչ միայն Ճապոնիայում, այլեւ աշխարհի շատ երկրներում հիթ դարձած սինգլն ստացել է ամենակարճ երգի կարգավիճակը, որը, Billboard ամերիկյան երաժշտական հանդեսի չարթի վարկածով, տեղ Է գտել երգերի Թոփ-100-ում:

«PPAP»-ի տեւողությունն ընդամենը 45 վայրկյան է: Այժմ տեսանյութը հավաքել է ավելի քան 67 մլն դիտում: Բացի այդ, աշխարհի տարբեր երկրների օգտատերեր YouTube-ում զետեղել են հարյուրավոր տարբեր հոլովակներ, որոնք ծաղրանմանակում են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրի նորաթուխ տիրոջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս