Սովորական մթերքում, ինչպիսիք են բրինձը, կարտոֆիլը և հացը, որոնք պատրաստվել են 120-ից բարձր ջերմաստիճանում, կարող են պարունակվել այնպիսի վտանգավոր միացություններ, ինչպիսիք են կապարը, կադմիումը, դիօքսինը։
Գերմանացի հասարակականքաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից եւ պլանշետներից, կրկնակի ավելի հաճախ են տառապում քնի խանգարումից, քան այն երեխաները, որոնք գաջեթներից օգտվելու հնարավորություն չունեն:
«Սեւերոստալ»-ի բաժնետոմսերի գինը վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 18 տոկոսով այն դեպքում, երբ «Նորնիկել»-ի արժեթղթերն էժանացել են 3 տոկոսով:
Թռիչքը տեւել է ընդամենը 47 վայրկյան: Էնն Ռենդալն արդեն 10 հազար անգամ օգտվել է Loganair-ի ծառայություններից՝ թռչելով Օրքնեյյան կղզիներ, արշիպելագ, որը ներառում է ավելի քան 70 կղզի, որոնցից 20-ը բնակելի են եւ գտնվում են Շոտլանդիայի հյուսիսային վերջավորությունից 16 կիլոմետր հեռավորության վրա: Նա այցելում էր արշիպելագի տարբեր համայնքներ՝ քննարկելու ֆինանսական հարցեր:
Daily Mail-ը ճշտում է, որ նավապետ Դուլի Էլիսը սիրեցյալին խնդրել է իր հետ ամուսնանալ Մելբուռն-Լոս Անջելես չվերթի ընթացքում: Բարձրաձայն կապով ճանապարհորդներին ստանդարտ դիմելուց հետո օդաչուն ասել է, որ այս անգամ «հատուկ ուղեւոր» է գտնվում ինքնաթիռում:
Raffaello-ն իտալական Ferrero SpA ընկերության կողմից արտադրվող հրուշակեղեն է:
Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատություններ, բարեսիրական և օգնության միություններ, երեք հայկական թերթ, որոնք դժվար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում։
Ադրբեջանի քաղաքացիները նախընտրում են իրենց գումարները պահել տանը, քան բանկերում:
Ամերիկա-թուրքական և թուրք-իրաքյան հարաբերություններում այսպիսի վայրիվերումների համատեքստում Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պլանավորած հանդիպումը կատարյալ առիթ էր մասնակցություն ունենալու Մոսուլի թատերաբեմի հակոտնյա Հալեպի ռուսական ռազմական գործողություններին՝ այդ կերպ ուղղակիորեն հարվածելով ու սպառնալով Վաշինգտոնի ու Բաղդադի շահերին:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում իր կողմից բանկերին վաճառված դոլարի չափը:
«Ես համարում եմ, որ քաղաքականություն մտնելը նաև կաշկանդող է. հիմա ես ազատ եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել, իսկ եթե դառնում եմ քաղաքական գործիչ, դառնում եմ թիմակից, որոշակի կուսակցական կարգապահություն եմ պահում: Պատգամավոր լինելը գործիք է: Մենք դեռ նման քննարկումներ չենք էլ սկսել»:
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տանն Կիլիկո կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այս տարի «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Կոալիցիոն ուժերը վերջին օրվա ընթացքում 21 ավիահարված են հասցրել իրաքյան Մոսուլի ուղղությամբ, այն դեպքում, երբ ռուսական և սիրիական ավիացիան արդեն երկու շաբաթ է, ինչ չի գործում Հալեպում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա նորից բարձրացրել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Ինչպես ընդգծում են գիտնականները, ուսումնասիրությունն անցկացվել է անանուն. անձնական բոլոր տվյալները ջնջվել են այն բանից անմիջապես հետո, երբ վերլուծության ծրագիրը բժշկական գրանցումները համադրել է Facebook-ի ներքին վիճակագրության հետ: Բացի այս ցանցի օգտատերերից, այդ մարդկանց թվում են հայտնվել նաեւ նրանք, ովքեր երբեք հաշիվ չեն բացել Facebook-ում կամ այլ սոցցանցերում: Այդ մարդիկ եղել են 25-ից մինչեւ 70 տարեկան:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
ՀՀ 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-սեպտեմբերին ավելացրել են 9.5 մլրդ դրամով կամ 1.85%-ով
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ էկրանից երեւաց վրդովված. «Քաղաքը գիտե՞ր պայթեցման մասին, քաղաքը չգիտեր»։
Սոչիում վթարի ենթարկված Eurocopter AS350 ուղղաթիռը զբոսաշրջիկներ էր տեղափոխում Մոսկվայից:
«Հայրենասերների Միություն» կուսակցությունը ստացել է 6 մանդատ 150 տեղանի Խորհրդարանում, «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատ, մեկական պատգամավորական մանդատ են ստացել «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ «Վրացական երազանք» կուսակցությունը Խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնությունը՝ 115 մանդատ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ:
Մոսկվայում նոյեմբերի 1ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները:
Երկիր ժամանողների մեծամասնությունը իշանությունների կողմից կընդունվեն որպես տնտեսական միգրանտներ, իսկ 300 հազարը, ներգաղթի գործերի նախարար Ջոն Մակքալումի խոսքով, ելակետային նշագիծն է, որը թույլ կտա ապագայում ավելացնել ներգաղթյալների թիվը: «Ես իրոք հավատում եմ, որ ավելի մեծ թվով ներգաղթյալների ընդունումը իսկապես լավ քաղաքականություն կլինի Կանադայի համար՝ ելնելով ժողովրդագրական նկատառումներից»,- հայտարարել է Մակքալումը:
Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է մեր երկրին տրամադրել 50 մլն եվրոյի վարկ:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսեում շուտով կանցկացվեն Արցախի օրեր: