Բաժիններ՝

Սոչիում ուղղաթիռը վթարի է ենթարկվել բնակելի տան շրջակայքում

Սոչիում վթարի ենթարկված Eurocopter AS350 ուղղաթիռը զբոսաշրջիկներ էր տեղափոխում Մոսկվայից: Այդ մասին ՏԱՍՍ-­ին տեղեկացրել է Սոչիի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանը:

Դեպքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ականատեսների լուսանկարներում, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, երևում է, որ երկհարկանի տունը, որի շրջակայքում էլ վայր է ընկել ուղղաթիռը, լուրջ վնասներ չի կրել:

Հայտնի է դարձել, որ Հարավային տրանսպորտայն դատախազությունը սկսել է ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930