
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 56 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։