![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան մտադիր է շուրջ 300 հազար ներգաղթյալների ընդունել 2017 թվականին
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/^040B1B2F219E7799D9DFACB44D9F62D6F9A59891D9D6EC2B48^pimgpsh_fullsize_distr.jpg)
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է շուրջ 300 հազար ներգաղթյալների ընդունել 2017 թվականին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ երկիր ժամանողների մեծամասնությունը իշանությունների կողմից կընդունվեն որպես տնտեսական միգրանտներ, իսկ 300 հազարը, ներգաղթի գործերի նախարար Ջոն Մակքալումի խոսքով, ելակետային նշագիծն է, որը թույլ կտա ապագայում ավելացնել ներգաղթյալների թիվը: «Ես իրոք հավատում եմ, որ ավելի մեծ թվով ներգաղթյալների ընդունումը իսկապես լավ քաղաքականություն կլինի Կանադայի համար՝ ելնելով ժողովրդագրական նկատառումներից»,- հայտարարել է Մակքալումը:
Պլանի համաձայն՝ 2017 թվականին տնտեսական ներգաղթյալների թիվը 160 հազարից կհասնի 172,5 հազարի: Միեւնույն ժամանակ իշխանությունները հույս ունեն փախստականների բաժինը 55,8 հազարից նվազեցնել մինչեւ 40 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: