Այս անտեսանելի, բայց վտանգավոր նյութերը նպաստում են ճարպակալման, դիաբետի, տղամարդու անպտղության և էնդոմետրիոզի առաջացմանը։ Պատահական չէ, որ այս հիվանդությունները տարածված են հենց այն երկրներում, որտեղ պլաստիկն ամենաշատն է օգտագործվում։ Այդ նյութերն ազդում են էնդոկրին թելերի վրա, որոնք արտադրում են անհրաժեշտ հորմոններ. դրանք մասնակցում են էներգիայի մակարդակի կարգավորմանը, ռեպրոդուկցիային, հասակի, զարգացման ձևավորմանը, ինչպես նաև սրթեսներին և հարվածներին սրձագանքելուն։
«Ենթադրում եմ, որ Հիթոնը՝ նրանց դարպասապահը, ամբողջ կյանքի ընթացքում կհիշի այս հանդիպումը: Ոչինչ չի մնում անել, բացի նրան շնորհավորելուց. նա դարպասների միջից հանեց ամեն ինչ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան
Airshow China-2016 միջազգային ավիատիեզերական սալոնում առաջին անգամ ներկայացվել է չինական հինգերորդ սերնդի J-20 բազմանպատակ կործանիչը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։
«Վերնագիրն իմ կարծիքով՝ և´ պոետիկ է, և´ լուսանկարչական է, իր մեջ պաուզա ունի, որն ինձ շատ դուր է գալիս: Առհասարակ շատ տարբերակներով կարելի է մեկնաբանել, բայց որ եռագույնը չեմ գունաթափել, դա վստահ կարող եմ հաստատել: Ինչպես ընկերս՝ Հովհաննես Երանյանը, նկատեց՝ եռագույնին ևս երկու գույն ենք ավելացրել՝ սևը և սպիտակը…»:
Զինված խմբավորման կողմից Երևանի ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված մի քանի քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Նշվում է, որ ՄԱԿ-ը նոր տեղեկություններ է ստացել զանգվածային սպանությունների մասին, որոնք իրականացրել է ԴԱԻՇ-ը։ Մանավորապես, ըստ ՄԱԿ-ի գրասենյակի՝ անցած շաբաթ օրը ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանել են Իրաքի զինված ուժերի 40 նախկին աշխատակիցների։ Շամդասանիի խոսքով՝ զոհերի թիվը կարող է անհամեմատ շատ լինել։ Տեղեկություններ կան նաև, որ ԴԱԻՇ-ը վախեցնում է բնակչությանը, որին կասկածում է Իրաքի զինված ուժերին աջակցելու մեջ։
«Տարբեր քաղաքական առաջնորդները զգալի դեր խաղացին՝ կոչ անելով իրենց կողմնակիցներին զսպվածություն ցուցաբերել ընտրությունների ժամանակ, որպեսզի ընտրողներն ազատորեն կարողանային իրենց որոշումը կայացնել»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը։
Սոչիում ուղղաթիռն ընկել է սեփական տան վրա, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի ենթարկված ուղղաթիռով Սոչիի մերձակայքում էքսկուրսիոն թռիչքներ էին իրականացնում։
«Կոնկրետ Վայոց Ձորն ունի երկու փոխմարզպետ և մեկ մարզպետ, այստեղ կրճատելու խնդիր չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հետ սահմանին թուրքական կոնտինգենտի ավելացման մասին։ Նրա խոսքով՝ շիա աշխարհազորայինները ահաբեկում են Իրաքի Թել-Աֆար քաղաքի բնակիչներին, որտեղ բնակվում են գերազանցապես իրաքցի թուրքմեններ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հովհաննիսյանը փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա մարտի 9-ին:
Հայտնի օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջական վիճակը նորմալ է, ներկայումս նա զբաղված է գործերով: TASS գործակալությանն այս մասին հայտնել են պատգամավորի ընդունարանից:
ՀՀ բոլոր առևտրային բանկերը միասին 2016թ. հունվար-սեպտեմբերին վճարել են 31 մլրդ 259.8 մլն դրամի հարկեր և տուրքեր
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորաններում` ճանապարհի դժվարանցանելիության հետ կապված, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
15 անգամ կրճատվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքի առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, մինչդեռ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարն աճել է 2,5 անգամ: Այսպես՝ 2015թ. իրականացվել է 205 ՕՀ միջոցառում, այս տարի՝ 14, և արձանագրվել է գրեթե 13 մլն դրամ, իսկ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարը 2015թ. կազմել է մոտ 358 հազար դրամ, այս տարի՝ 914 հազար:
«Կառավարության համակարգի օպտիմալացման համատեքստում պետք է քննարկել նաև փոխմարզպետների օպտիմալացման հարցը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Հանրապետական կուսակցությունը» լքում է նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին։ «Հանրապետական կուսակցությունն» արդեն լքել են Դավիթ Ուսուպաշվիլին, Վախթանգ Խմալաձեն և Ֆրիդոն Սաքվարելիձեն։
«Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, ո՛չ պայթեցման, պայթեցման եղանակով ձևակերպում չի եղել այդ թույլտվության մեջ»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ խոսելով Տպարանի շենքի պայթեցման մասին:
«Ես չասեցի, պարոն հանձնաժողովի նախագահ, մարզպետարանը չի մրսելու,- առարկեց Ռ.Գրիգորյանն ու շարունակեց,- Էդ դեպքում Ազգային ժողովին կդիմենք, ԱԺ-ն մեզ կօգնի: Գիտենք, որ Դուք` որպես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, շատ ուշադիր եք մարզերի նկատմամբ, անձամբ Ձեզ կդիմեմ, Դուք կօգնեք»:
Այն մասին, որ Միրկադիրովը քաղաքական ապաստանի հայտ է ներկայացրել, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևին։ Հիշեցնենք, որ «Զերկալո» ռուսալեզու թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել էր Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում, սակայն ավելի ուշ քաղաքական ապաստան էր ստացել Շվեյցարիայում։
Զինված ուժերն այսօր հայտնաբերել են ԴԱԻՇ խմբավորման թունելների ցանց Մոսուլից արևմուտք՝ Ֆարֆարա գյուղում։ Այդ ցանցը խոշորագույնն է այն թունելներից, որոնք օգտագործում է խմբավորումը:
«2017թ. մենք ունենք ուղղակի համայնքային ֆինանսավորման ծրագրեր: Տարածքային զարգացման ռազմավարությունում ֆիքսված է մի գաղափարախոսություն, որը կոչվում է տարածքային ֆինանսական կառույց: Դա պետական բյուջեի որոշակի հատված է, որն իր մեջ ներառում է բոլոր գերատեսչութոների բյուջետային որոշակի մաս, որն ուղղվելու է համայնքներոմ այս կամ այն գործառույթն իրականանցնելուն»:
Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի թերևս ամենահնաբնակ պաշտոնյան է
Հարցին, թե՝ խոսակցություններ կան նաև մարզպետների փոփոխության մասին, ըստ Ձեզ՝ Դուք վտանգի տա՞կ եք, թե՞ ոչ, Ռ. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Դուք ավելի լավ կիմանաք, ես հիմա այդ հարցին ո՞նց պատասխանեմ: Նման բան ես չեմ կարծում»:
Մահապատիժը չի կարող կիրառվել հեղաշրջման փորձի գործի մասնակիցների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր մահապատիժ սահմանելող օրենքը ստորագրելու մասին, որը պետք է կիրառվեր հուլիսի 15-ի հեղաշրջման մասնակիցների նկատմամբ, եթե խորհրդարանն այն վավերացներ։
Հարցին, թե Ձեր մարզում քաղաքապետ են ծեծում՝ մարզպետը տեղյակ չէ՞, Ռ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Նման տեղեկատվություն չի ներկայացվել իրավապահ մարմինների, ես այսօր ծանոթացել եմ կայքերից: Զանգահարել եմ նրան, ինքը հերքել է, ասել է՝ նման բան տեղի չի ունեցել: Ինքն այս պահին աշխատասենյակում նստած աշխատում է»:
ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով` ֆինանսների նախարարի հնչեցրած թվերը կասկած չեն կարող հարուցել: Նա հավաստեց, որ ՀՀ-ն այսօր ամենաբարձր ստանդարտի երկիր է համարվում, բայց եթե Հ.Բագրատյանն ունի այլ ստանդարտ, որ կարելի է կիրառել, այն կարելի է դարձնել միջազգային և առաջնորդվել դրանով:
Դիլիջանի ոլորաններում այս պահին կատարվում են ոչ միայն ճանապարհի մաքրման, այլեւ մեքենաների դուրսբերման աշխատանքներ: