Վարչապետը չգիտե՞ր, որ Տարոն Մարգարյանը գիտեր. a1plus.am

a1plus.am-ը գրում է.  Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ էկրանից երեւաց վրդովված. «Քաղաքը գիտե՞ր պայթեցման մասին, քաղաքը չգիտեր»։

Կարեն Կարապետյանին զայրացրել էր մայրաքաղաքի կենտրոնում հին շենքերից մեկի ապամոնտաժումը պայթեցման եղանակով. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է»։

Չնայած հանրությունը դժգոհում էր,որ Երեւանը կորցրեց հին շենքերից մեկը, բայց վարչապետին ակնհայտ անհանգստացրել էր փաստը, որ տեղեկացված չեն եղել պայթեցման եղանակի մասին։

«Շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը»,-ասել էր վարչապետը։

Կառավարության տարածած տեսանյութում չի երեւում, թե ինչպես են վարչապետի մեղադրանքներին արձագանքում աշխատանքային խորհրդակցության մասնակիցները։ Բայց արդյո՞ք պայթեցումից տեղյակ չէին համայնքային իշխանությունները։

«Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը»,- այս տեղեկատվությունը shamshyan. com կայքում հայտնվել է պայթեցումից առաջ։

Կայքը նաեւ տեղեկացնում է՝ գործողության առիթով Ճանապարհային ոստիկանությունը Հանրապետության փողոցում մեկուկես ժամ դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, եւ մինչ պայթեցումը նշված շինություն էր այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ինչեւիցե։ Վարչապետը երեկ հանձնարարեց տուգանել եւ այսօր տուգանեցին։ Երեւանի նախկին տպարանի շենքը պայթեցման եղանակով ապամոնտաժելու եւ համապատասխան ընթացակարգը խախտելու համար տույժի ենթարկվեցին Փրկարար ծառայության ղեկավար կազմի պատասխանատուները, պայթեցման աշխատանքներ իրականացրած ընկերությունը։

shamshyan1_640x466

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս