Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» լավագույն թեկնածուն է». Սըր Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այս տարի «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Չեմ կարող Ռոնալդուից ավելի լավ թեկնածու գտնել, ով արժանի է «Ոսկե գնդակին»: Կրիշտիանուի նվաճումներն անգերազանցելի են: Նա անցկացրել է հիանալի մրցաշրջան, «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրո-2016-ը՝ Պորտուգալիայի հավաքականի հետ:

Եզրափակչում նա դուրս մնաց խաղից և հանդիպման վերջնամասում աջակցում էր թիմակիցներին: Այնքան մեծ էր տիտղոսը նվաճելու նրա ցանկությունը. ինձ հաճելի էր այդ ամենին հետևել»,- ասել է Ֆերգյուսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930