![](/banners/BeFunky-design.jpg)
Կոալիցիան Մոսուլի ուղղությամբ արձակել է 21 ավիահարված
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/1027786995_640x420.jpg)
Կոալիցիոն ուժերը վերջին օրվա ընթացքում 21 ավիահարված են հասցրել իրաքյան Մոսուլի ուղղությամբ, այն դեպքում, երբ ռուսական և սիրիական ավիացիան արդեն երկու շաբաթ է, ինչ չի գործում Հալեպում: Ինչպես փոխանցում է TASS-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը, ով ավելի վաղ հայտարարել էր Հալեպում և Մոսուլում իրավիճակի արմատական տարբերության մասին:
«Մոսուլն ամեն օր ենթարկվում է ամերիկյան Б52Н ռազմավարական ռմբակոծիչների, ինչպես նաև տախտակամածային F/A18 կործանիչների և Dwight D ավիակրի ավիահարվածների: Միայն վերջին օրերի ընթացքում կոալիցիան իրականացրել է 25 թռիչք՝ հասցնելով 21 հրթիռային հարված»,- ասել է Կոնաշենկովը: