ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն իր մրցակցից առաջ էր անցել ընտրողների 1 մլն ձայնով, հայտնում է Politico-ն։
Թուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է:
«Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», – ասաց դեսպան Միլսը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 06.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 05.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):
Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են եւ միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի եւ համանման ուժերի հետ ալյանսը:
Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:
«1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանը երեկ ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։
Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը։
Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաեւ Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Անտոնը տվել է նրա անունը։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ եւ բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել:
Այս ցուցանիշին նպաստել են Հենրիխի վնասվածքը և ինչպես մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչն է սիրում ասել՝ վերականգնողական երկար ու բարդ շրջանը:
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստ կլինի նոյեմբերի 19-ին կայանալիք մադրիդյան դերբիին:
«Այս մասին գրելը վտանգավոր է: Հայոց ցեղասպանության մասին խոսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնվազն հոգնեցնող փորձառություն կլինի այն մասին, թե ինչպես ես առցանց վիրավորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչև հիմա դա արդիական էր անհատների` ակադեմիկոսների, արտիստների և ակտիվիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաև հոլիվուդյան ֆիլմերի համար»,- գրում է հեղինակը:
Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասաց, որ չնայած 8 տարի եղել է անկուսակցական, սակայն մոտ օրերս նա պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ անդամակցելու հայտով:
Կաթնաշոռային փքաբլիթներ՝ շաքարի փոշու մեջ:
Ինչպես հայտնի է, վերջերս Սպիտակ տանը տեղի ուեցավ ԱՄՆ ներկայիս և ապագա նախագահների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Անվանաբանությունն էզոթերիկ գիտություններից մեկն է, որն ուսումնասիրում է մարդու անվան կապը նրա ճակատագրի հետ։ Ըստ այդ գիտության՝ ամենակարևոր գործոններից մեկը, որը որոշում է մարդու բնավորությունը, նրա անվան թվերի քանակն է։
«Հարմարավետ» և «օգտագործման պատրաստ» մթերքների մեծ մասը ոչ միայն մատչելի չեն, այլև անառողջ են։ Եթե միջոցներ եք որոնում սննդի վրա ծախսվող գումարները կրճատելու, միևնույն ժամանակ առողջ սնունդ օգտագործելու համար, ապա խելացի որոշում կլինի հրաժարվել ցանկում նշվող մթերքից։
Շուկայում այսօր հայտնվել են կարագներ, որոնք պատրաստված են արհեստական փոխարինիչներից, որոնց օգտակարության հարցը չափազանց վիճելի է։ Բնական կարագն օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններ է պարունակում՝ A, D և E։ Բնական կարագի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում տեսղության, մաշկի վիճակի վրա։ Այն մեծապես օգնում է կենտրոնական նյարդային համակարգին։ Ըստ որոշ դիետոլոգների՝ անհրաժեշտ է օրվա ընթացքում 20 գրամ կարագ օգտագործել։ Միակ և գլխավոր նախապայմանն այն է, որ այն բնական լինի։ Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կարագը բնակա՞ն է, թե՞ ոչ։
Այրոցի առաջացումը կապված է մարսողական հյութերի՝ կերակրափողի լորձաթաղանթի վրա ազդեցության հետ: Կերակրափողի լորձաթաղանթը ոչ ֆիզիոլոգիապես, սակայն գտնվում է մարսողական համակարգի էպիկենտրոնում: Կերակրափողի էպիթելն ի վիճակի չէ հակազդել մարսողական ագրեսիվ ֆերմենտներին և հենց այդ պատճառով անմիջապես արձագանքում է ստամոքսաղիքային պարունակությանը՝ այրոցի տեսքով:
«Ամենայն հավանականությամբ, չեն լինի դրամատիկ փոփոխություններ, ինչպես շատերն ակնկալում են։ Ժամանակի ընթացքում սա, հնարավոր է, փոխվի՝ հատկապես, եթե տեղի ունենան աշխարհաքաղաքական վերադասավորումներ, օրինակ՝ երբ Ադրբեջանն ավելի կարևոր դառնա Ռուսաստանի համար՝ որպես կամուրջ դեպի Իրան»։
Չէր հասցրել Ամերիկան հրապարակել իր ընտրությունների առաջին արդյունքները, երբ ամբողջ աշխարհի քաղաքագետները միահամուռ սկսեցին գուշակել, թե ինչպես Դոնալդ Թրամփ անձնավորությունը կազդի պատմության ընթացքի վրա:
Լիոնել Մեսսին որոշում է կայացրել 2018թ. ամռանը «Բարսելոնայից» հեռանալու մասին: Ինչպես պնդում է Маrca-ն, արգենտինացին ցանկանում է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը մարզում է Պեպ Գվարդիոլան: