Բաժիններ՝

Հայաստան ուղղված մարդասիրական օգնության ծավալների աճի տեմպը կազմել է 20,2 տոկոս

2016թ. հունվար­սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 հազար 535.6 տոննա ապրանք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ընդհանուր արժեքը կազմել է 17 մլրդ 751.2 մլն. դրամ կամ 37 մլն 22 հազ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճի տեմպը կազմել է 20,2 տոկոս:

Ստացված օգնության 55.7 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.7 տոկոսը` մանածագործական իրերը, 7.4 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.1 տոկոսը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 14.4 տոկոսը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս