«Հիմա ես ուզում եմ բարձրաձայն ասել՝ լավ կրկես կառուցելու համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում «Տաշիր Գրուպին», որովհետև այդ մարդիկ կրկես են նվիրում մեր հանրապետությանը: Մեկ-մեկ ասում են, որ սա ռեկլամ է, բայց ես այդպես չեմ գտնում՝ այն պարզ պատճառով, որ մարդիկ լավ հասկանալով այն, որ կրկեսը բիզնեսի դաշտ չունի, երկրին կրկես են նվիրում: Շնորհակալություն նրանց»:
Գիշերը մտել է ծանոթի տուն և գողություն կատարել:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չի ընդգրկվել «Նիմի» դեմ խաղի հայտացուցակում: «Դիժոնի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի:
Այսօր Գյումրու խարխուլ տնակներից մեկում պատսպարված, 4 մանկահասակ երեխաներ ունեցող և հինգերորդին սպասող երիտասարդ ընտանիքին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հանձնեցին նորակառույց, լուսավոր և կահավորված բնակարանի բանալիներ: Բնակարանը ի պատիվ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի, նրա ծննդյան օրվա առթիվ, անօթևան ընտանիքին նվիրաբերվեց վերջինիս ընկերների կողմից:
Ֆրանսիայում 15 և 17 տարեկան աղջիկների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվում են համերգային սրահի վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկները հաղորդագրություններ են փոխանակել «Facebook» սոցիալական ցանցի միջոցով: Գրառումներում նշվել է, որ մտադիր են կազմակերպել համանման հարձակում, ինչպես տեղի ունեցավ Փարիզի «Բատակլան» համերգասրահում:
Լևոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ:
Ինժեներ Թոնի Սմիթը 1,2 մետրանոց սատկած առնետի մարմինը հայտնաբերել է Լոնդոնի մանկական հրապարակներից ոչ հեռու, հայտնում է Metro-ն:
Արգենտինայում փլուզվել է հայտնի հսկա Պերիտո-Մորենո կոչվող սառցադաշտը: Բնական եզակի հուշարձանը միմյանց էր միացնում Արգենտինայի լճի երկու հատվածները՝ յուրահատուկ պատնեշ ստեղծելով, հայտնում է The Guardian-ը:
«Գուցե շատերը չգիտեն, բայց հայտնի փաստ է, որ Ենգիբարյանի ստեղծագործական կյանքը տևել է շատ կարճ՝ ընդամենը 10 տարի, և այս տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ դասական: Ռուսները համարում են, որ Ենգիբարյանը ռուսական ուղղվածության ծաղրածու է, մենք հայերս պնդում ենք՝ չէ´, հայկական է, Եվրոպական կրկեսային ասոցիացիան, որի անդամն եմ ես, ասում է, որ Ենգիբարյանը տիպիկ եվրոպական ուղղվածության կրող է: Եթե անկեղծ ասեմ՝ մինչև այս էլ ես չեմ կարողանում հասկանալ՝ ի վերջո, այդ տաղանդավոր մարդու ստեղծած արվեստի մեծությունը ո՞րն էր»:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երջանիկ է Դորտմունդում, և ակումբը մտադիր է գաբոնցուն թիմում թողնել:
Ռիգայում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի հունահռոմեական ոճի 98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Ցենկ Իլդեմին: Աշխարհի գործող չեմպիոնը ոսկե մեդալի համար կմրցի Օրխան Ուրիեև (Ադրբեջան) – Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:
«Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
2015 թ. իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների ջրամատակարարումը:
Նա նշեց, որ ինքը ողջունել է ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի որոշումը՝ ընդառաջել «Պետություն՝ հանուն Մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության կոչին և միանալ մարտի 16-ին կայանալիք հանրահավաքին. «Հրավիրված են բոլոր այն քաղաքացիները, ովքեր «ոչ» են ասել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ։ Եթե դրանց նույնիսկ 10 տոկոսը ներկայանա ծրագրվող հանրահավաքների շարքին, ապա հայությունը կարող է անկախ ու ազատ (այսինքն՝ իրապես հզոր) Հայաստանի նախադրյալներ ստեղծել, հակառակ դեպքում՝ մեզ լրտեսները կտանեն դեպի բացարձակ ֆորպոստացում»:
Հայկ Գ.-ն ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 2 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, իսկ Հակոբ Խ.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 19 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սերոբից:
«Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանում գտնվում է ռուսական ռազմակայանը և Հայաստանն ունի, մեղմ ասած՝ ոչ այնքան լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, և մենք գիտենք, որ ռուս-թուրքական ճգնաժամը հանդիսանում է սիրիական ճգնաժամի ածանցյալը. ի՞նչ եք կարծում, այս պայմաններում ո՞ր կողմին պետք է սատարեր Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ սիրիական կոնֆլիկտի մասով Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն այսպես մեկնաբանեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ոստիկանմության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 11-ին, ժամը 13-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արամ Նահապետյանը:
Շորթողների խումբը վնասազերծվեց. 3 միլիոնը չտալու դեպքում սպառնացել էին վերացնել ընտանիքի անդամներին:
2015թ. մարտի 4-ին Նուբարաշենում հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հնչած կրակոցների արդյունքում մահացել էին Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը, ով առավել հայտնի է՝ որպես Երրորդմասցի Լյովիկ, Մեսրոպ Նազարյանցը:
Մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 16-ի գիշերն ամենուրեք, մարտի 16-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: Մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես նշել է Անուշ Նագգաշյանը, ձեռագիրն իր մոտ է հայտնվել պատահաբար. Անգլիայից Աբրահամ Մնացականյանի դուստրը այն գտել է իր բարեկամների տանը, որոնք էլ իրենց հերթին մոտ 40 տարի առաջ մի հայի տուն են վարձել: Վարձակալները գնել են տան սեղանը, որը գաղտնի դարակ է ունեցել: Հենց այդ դարակում էլ ընդամենը վերջերս հայտնաբերվել է տետրը, որի հետ նաև՝ Խրիմյան Հայրիկի լուսանկարն ու հայ որբերի լուսանկարներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ընդգծել է, որ իր թիմը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» հետ հակամարտությունում չի պատրաստվում հանձնվել: Առաջին խաղում մանկունյանցիները պարտվեցին 0:2 հաշվով, իսկ երկրորդ մենամարտը կկայանա Մանչեսթերում, մարտի 17-ին:
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ թեկնածու-ներկայացուցիչներ նշված ընտրատարածքներում չունեն: Նա նաև նշել էր, որ նշված քաղաքներում իրենք չեզոք են:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ՝ 2015 թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016 թ. մարտի 12-ին, ժամը 4.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981 թ. ծնված Վազգեն Սեկոյանին:
Մոսկվայում երեկ սկսվեց հավակնորդների շախմատային մրցաշարը: