
Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: