Բաժիններ՝

«Օբամեյանգը կմնա «Բորուսիայում»»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երջանիկ է Դորտմունդում, և ակումբը մտադիր է գաբոնցուն թիմում թողնել:

«Բոլորը պետք է հասկանան, որ Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ, և նա չի հեռանա թիմից: Պիեր-Էմերիկը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, որովհետև նրան այստեղ հարմարավետ է: Նա հասկանում է, որ, գտնվելով այստեղ՝ կարող է զարգանալ և աճել՝ որպես ֆուտբոլիստ:

«Բորուսիան» գնում է դեպի իր առջև դրված նպատակները: Մենք ցանկանում ենք պահպանել կազմը, այնպես որ, մեր խնդիրն Օբամեյանգին պահելն է: Ես չեմ կարող տեսնել ապագան, բայց ես, որպես մարզիչ, շատ երջանիկ եմ, որ Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ»,- ասել է Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031