
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի երեկոյան ժամերին, մարտի 15-ին, մարտի 16-ի գիշերն ամենուրեք, մարտի 16-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, մարտի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: Մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, մարտի 14-ի երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-ի գիշերը, մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.30C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C