
««Լիվերպուլի» հետ հակամարտությունը չի ավարտվել. «Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հանձնվում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ընդգծել է, որ իր թիմը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» հետ հակամարտությունում չի պատրաստվում հանձնվել: Առաջին խաղում մանկունյանցիները պարտվեցին 0:2 հաշվով, իսկ երկրորդ մենամարտը կկայանա Մանչեսթերում, մարտի 17-ին:
«Մենք երբեք չենք հանձնվում: Կաշխատենք գոլ խփել առաջին իսկ րոպեին: Եթե չեմ սխալվում, նախորդ մրցաշրջանում մեզ հաջողվեց հաղթել նրանց 3:0 հաշվով: Այնպես որ, «Մանչեսթեր Յունայթեդի» ուժերից դա վեր չէ: Ծանր կլինի, քանի որ «Լիվերպուլը» լավ թիմ է, որին ղեկավարում է որակյալ մասնագետ, բայց մենք հարազատ երկրպագուների աջակցության դեպքում ընդունակ ենք հասնելու հաջողության»,- Մատայի խոսքերն է մեջբերում մանկունյանցիների մամլո ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը