Գյումրիում նորածին է մահացել
Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում նորածին է մահացել։ Մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ: