
Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-12-ը, առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 10-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.50C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.20C