Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ է ժամանել օգոստոսի 31-ին, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

