Համակարգիչը և հեռուստացույցը չեն փչացնում երեխաների տեսողությունը. գիտնականներ
Ըստ մասնագետների կարծիքի, կարճատեսությունն առաջանում է բնական լուսավորության պակասից:
Ինչպես հաղորդում է ScienceDaily-ն, գիտնականները ենթադրում են, որ երեխաների մոտ կարճատեսության զարգացման հիմնական պատճառը հանդիսանում է ոչ թե համակարգիչը և հեռուստացույցը, ինչպես համարվում էր առաջ, այլ բնական լուսավորության պակասը:
Բժիշկ ակնաբույժ և օպտոմետրիայի QUT դպրոցի հետազոտությունների գծով տնօրեն Սքոթ Ռիդը իր հետազոտությունում հանգել է եզրակացության, որ հեռուստացույցի էկրանի և համակարգչի դիմաց երեխայի երկար մնալը ամենևին չի նշանակում, որ նրա մոտ անպայման պետք է կարճատեսության առաջանա: Միևնույն ժամանակ, բնական լուսավորության պակասը առանցքային դեր է խաղում տեսողության վատացման մեջ:
Մասնագետը պնդում է, որ կարճատեսության առաջացումից խուսափելու համար երեխաները օրը 2 ժամ պետք է անցկացնեն դրսում: Ընդ որում, տան տարածքը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի բնական լուսավորությունը որքան հնարավոր է շատ լինի:
Իր դիտարկումները Սքոթ Ռիդը հրապարակել է Ավստրալիայում կայացած կոնֆերենցիայի ժամանակ, ընգծելով, որ համակարգիչը և հեռուստացույցը միայն միջնորդավորված ազդեցություն են ունենում երեխաների տեսողության վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը