Լրագրողի հարցին՝ բյուջեով նախատեսված տնտեսական աճը կապահովվի՞, նախարարը պատասխանեց, որ «մեկից մեկ կապահովվի». «Ես հիմա չեմ ուզում միանգամից ասել, բայց ակնհայտ է, որ մենք 3 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու այս տարի: Դրա բոլոր նախադրյալներն այս տարի կան»:
Նախագահի հարցազրույցում ինձ համար առավել մտահոգիչ և անընդունելի է հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։
«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի հանրապետության վարչության պետական տեսուչները Նովոռոսիյսկի նավահանգստում (Կրասնոդարի երկրամաս) կալանք են դրել Թուրքիայից Մոսկվայի մարզ ուղարկվող ավելի քան 40 տոննա կաթի փոշու վրա, հայտնում է Interfax-ը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նրա դիտարկումների համաձայն՝ Հայաստանն ու միա՛յն Հայաստանն է, որ Հարավային Կովկասում հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և «հյուրընկալում» է ռուսական ռազմական բազա: Միևնույն ժամանակ, ըստ Կիրակոսյանի. Ադրբեջանը ՌԴ-ից է ձեռք բերում բարձրակարգ հարձակողական զենքեր, որոնք օգտագործում է հայաստանցիներին սպանելու համար: «Ինչպես նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս, այստեղ խոսքը Ռուսաստան-Ադրբեջան բիզնեսի մասին չէ, այլ ռուսական համապատասխան քաղաքականության` զինելու Ադրբեջանին: Ի վերջո, Հայաստանի արժեքը ՌԴ-ի համար շատ ավելին է, քան ՀՀ կառավարությունը կարծում է, և ՌԴ-ի արժեքը ՀՀ-ի համար շատ ավելի քիչ է, քան իշխանությունը կարծում է»,- այսպես ամփոփեց իր խոսքը Ռիչարդ Կիրակոսյանը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1996-ին ծնված Բահշելիև Ռեշադ Ալիաղա օղլուի ինքնությունը (Baxşəliyev Rəşid Əliağa oğlu):
Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները (օրենքն արգելում է ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները): Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից:
Պեսկովի խոսքով՝ ներկայում Գրիզլովի զբաղվածության ոլորտը «կրում է մասնագիտացած ուղղվածություն» և նա այլևս ստիպված չի լինի մասնակցել Անվտանգության խորհրդի ամենշաբաթյա խորհրդակցություններին, ինչին պարտավոր էր մասնակցել՝ որպես մշտական անդամ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Kill Dim 5:
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային մեդիայի ներկայացուցիչներին կոչ է արել ապահովել «օբյեկտիվություն և հավասարակշռություն» Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, հայտնում է contact.az-ը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը (Mirzəyev Məhəbbət Zaman oglu):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին:
Տարեսկզբից սկսած՝ Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 174 հազար ներգաղթյալ և փախստական, ընդ որում, 723 մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:
Ապրիլի 12-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Իսրայելի քաղաքացի, 1964 թ. ծնված Մարինե Բ.-ին:
Վերջին օրերին հայկական զինված ստորաբաժանումների սադրիչ գործողությունների հետևանքով շփման գծում տեղի ունեցավ լուրջ հակամարտություն:
«Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ստամբուլում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է APA-ն:
Ապրիլի 11-ին, ժամը 20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Առլեն Հ.-ն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմը: Այդ մասին նա հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նիստում, հայտնում է «РБК-Ուկրաինան»:
Սիրիայի տարածքից Թուրքիայի Քիլիս նահանգի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 12-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել և լուսանկարներ է տեղադրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Շաբաթ օրը երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը և կայացել է նրա տանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» ղեկավարներից մեկին՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հանելու մասին, որտեղ նա ընդգրկված էր 2001 թվականից:
Մարզերում և Երևանում այսօր հրաժեշտ կտան Արցախում զոհված մի քանի երիտասարդ զինառայողների:
Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: