Բաժիններ՝

Այսուհետ կարող եք լուսանկարել` միայն աչքը թարթելով

Հատուկ փոխանցիչների օգնությամբ կարելի է թարթելով լուսանկարներ անել:

Ինչպես հաղորդում է Sammobile-ը, հարավկորեական Samsung ընկերությունը պատենտավորել է լինզաներ` ներկառուցված տեսախցիկով:

Պատենտը կորեացիները սկսել են մշակել դեռ 2014թ.` զուգահեռաբար մրցակցելով Google-ի հետ:

Տվյալ պատենտային դիմումում ներկայցված են լինզաներ` սարքավորված շատ փոքր էկրանով, տեսախցիկով և մինի ալեհավաքով: Կոնտակտային լինզաները սարքավորված են նաև հատուկ փոխանցիչներով, որոնց շատ զգայուն են շարժման նկատմամբ: Դրանք թույլ են տալիս լուսանկարներ անել թարթելու օգնությամբ:

Լուսանկարը ստանալու համար անհրաժեշտ է արտաքին սարք, օրինակ սմարթֆոն: Շնորհիվ խելացի կոնտակտային լինզաների մշակման, ընկերությունը կատարելագործել է լուսանկարների որակը, որոնք ստացվում են վիրտուալ ակնոցների օգնությամբ:

«Լինզաները կարող են ապահովել իրականության դրոշման ավելի բնական միջոց, քան սմարթ-ակնոցները, չնայած կարելի է կանխագուշակել, որ գաղտնիության մասին բանավեճը կհասնի նոր բարձրունքների, երբ տեսախցիկները կներկառուցվեն կոնտակտային լինզաների մեջ»,- նշում է պարբերականը: 111_640x420 4_640x420 5_640x559

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930