Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան. panorama.am
Ադրբեջանական կողմից հանձնված 18 հայ զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց արտաքին զննությունից հնարավոր է պնդել, որ նրանք խոշտանգվել են շատ դաժան ձևով: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Միքայել Արամյանը:
Նշենք, որ այս կազմակերպությունը զբաղվում է վերադարձված 18 զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ հարցերով:
Նա տեղեկացրեց, որ 18 զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
18 զինծառայողների մեջ, նրա խոսքով, երկուսը գլխատված են, որոնց գլուխները դեռ վերադարձված չէ:
«Գլխատված զինծառայողներից մեկը Երևանից է, մյուսը՝ Արցախից: Մեր տղաներին նախապես խոշտանգել են, հետո գլխատել»,- ասաց Արամյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: