Բաժիններ՝

Գիտնականները գերունակություններով օժտված մարդկանց են հայտնաբերել

Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են կես միլիոն մարդկանց համագեները եւ հայտնաբերել են մի խումբ մարդկանց, որոնք կայուն են ծագումնաբանական մուտացիաների նկատմամբ: Այս հետազոտությունը հրապարակվել է Nature Biotechnology պարբերականում:

Գիտափորձի շրջանակներում հետազոտողները մտադիր էին հայտնաբերել գեների այն մուտացիաները, որոնք կապված են 584 ծագումնաբանական խանգարումների հետ: Գիտափորձի յուրաքանչյուր մասնակցի մոտ ստուգել են 874 գեն՝ մուտացիայի 100 տոկոս ցուցանիշով:

13 մարդու մոտ գտնվել է մուտացիայի ենթարկված համագեն, որն անխուսափելիորեն պետք է հանգեցներ մահացու հիվանդության: Մինչդեռ նրանք եղել են միանգամայն առողջ եւ ոչ մի կարգի շեղումներ ի հայտ չեն բերել: Նախկինում դա համարվում էր անհնարին:

Առայժմ մասնագետները չեն կարող ստույգ ասել, թե ինչի հետ է կապված մուտացիաների նկատմամբ «իմունիտետ» հանդես բերելու օրգանիզմի բացառիկ ունակությունը: Գիտնականները հուսով են, որ այս ֆենոմենի հետագա ուսումնասիրումը կօգնի գտնել ծագումնաբանական հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս