8 արտահայտություն, որոնցից հետո անհրաժեշտ է փոխել բժշկին
Uncle-doc.livejournal.com կայքը գրում է, որ Էդզարդ Էռնստը ներկայացրել է 8 արտահայտություն, որոնցից հետո անհրաժեշտ է փոխել բժշկին։
1. Պետք է բուժել հիվանդության խորը պատճառը։ Սա այլընտրանքային բժշկություն առաջարկողների դասական արտահայտությունն է։ Չգիտես ինչու՝ նրանք կարծում են, թե նորմալ բժիշկները բուժում են նշանները, իսկ հիվանդության իրական պատճառը գիտեն միայն օրհնյալները, և միայն իրենք կարող են բուժել դա։ Նրանք առհասարակ մերժում են հակաբիոտիկների օգտագործումն այն դեպքում, երբ դրանք բուժում են վարակիչ հիվանդությունների խորը պատճառները։
2. Բնականն օգտակար է։ Իսկ քիմիան՝ վնասակար։ Այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները հաճախ ասում են, թե օգտագործում են բնության ուժերը կամ էլ հիվանդությունների դեմ պայքարում են բնական ձևով։ Սակայն նույն հոմեոպատիայում որևէ բնական բան չկա։ Այն նույնիսկ հակասում է բնության օրենքներին։
3. Կենսական էներգիա, էներգիա-ինֆորմացիոն փոխազդեցություն, ինֆորմացիոն դաշտեր։ Բոլոր թվարկվածներն էլ գոյություն չունեն։ Կամ էլ ամեն ինչի համար փակ պաշտոնական գիտության մեջ թվարկված ֆենոմենների մասին որևէ բան հայտնի չէ։ Դրանք հնարավոր չէ ուսումնասիրել, նկարագրել, առավել ևս՝ օգտագործել թերապևտիկ նպատակներով։
4. Ձեր իմունիտետը ցածր է, անհրաժեշտ է բարձրացնել։ Իմունիտետն այն չէ, ինչ ընկնում է և պարբերական բարձրացման խնդիր ունի։
5. Ոչ բոլորին է հատուկ հասկանալ։ Սա հիմնականում հատուկ է այլընտրանքային բժշկություն առաջարկողներին՝ եթե դու քննադատում ես հոմեոպատիան, դու այն պարզապես չես հասկացել։ Եվ նշանակություն չունի, որ առաջարկվող գաղափարները հակասում են միմյանց։
6. Ֆարմակոլոգիական ընկերություններին ձեռնտու չէ, նրանք թաքցնում են այդ տեղեկատվությունը։ Նրանց դժվար է կասկածել ալտրուիզմի մեջ, սակայն դրանք «ամեն ինչի դեմ» որևէ դեղամիջոց չեն թաքցնում։ «Սոդան՝ քաղցկեղի դեմ», և այլն նման բաղադրատոմսեր…
7. Ֆարմակոլոգիական մաֆիան վճարել է քննադատներին։
8. Նույնիսկ նոբելյան մրացանակակիրը հանդես է գալիս այս մտքի, մեթոդի կամ դեղամիջոցի օգտին։ Ինչպես ասել է Լենինը, համացանցում հայտնվող մեջբերումների գլխավոր խնդիրն այն է, որ բոլորը դրան միանգամից հավատում են։ Օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր, բրազիլացի օնկոլոգ Դրաուզիլլիո Վարելլան ասել է. «Այսօր մենք աշխարհում 5 անգամ ավելի շատ գումար ենք ծախսում տղամարդկային անկարողության և կանանց կրծքերի սիլիկոնների, քան Ալցհեյմերի հիվանդության համար։ Մի քանի տարի անց մենք կունենանք մեծ կրծքերով տատիկներ և ամուր սեռական օրգաններով տղամարդիկ, բայց նրանցից որևէ մեկը չի կարողանա հիշել, թե ինչի համար է դա իրեն անհրաժեշտ»։ Տնային աշխատանք՝ Նոբելյան մրցանակի կայքում գտեք այսպիսի մրցանակակրի։ Երկրորդ՝ ով է ասում, թե հեղինակությունները երբեք չեն սխալվում։ Դեղամիջոցի կամ ախտորոշման մեթոդի օգտին կարող են խոսել հետազոտությունները, հրապարակումները հարգված պարբերականներում, մետա-անալիզները, որոնք անցկացվել են առանց մեթոդոլոգիական սխալների, և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը