Թրամփն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթում Է 30 նահանգներում

Հանրապետական կուսսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը  նախագահական ընտրություններում հաղթում Է 30 նահանգներում: Այս տվյալները, որոնք պատրաստվել են Էքզիթփոլերի եւ ձայների հաշվման նախնական արդյունքների հիման վրա, ներկայացրել են տեղական մի շարք ԶԼՄ-ներ:

Հաղթանակ տանելու համար թեկնածուին հարկավոր Է հավաքել 270 քվեատուների ձայները: Յուրաքանչյուր նահանգում քվեատուների թիվը հավասար Է Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների թվաքանակին: Այդպիսով, Քվեատուների կոլեգիան բաղկացած Է 538 մարդուց, ներառյալ նաեւ Կուլումբիայի ֆեդերալ օկրուգի երեք ներկայացուցիչները:

Թրամփն անակնկալ հաղթանակ Է տարել մի շարք հանգուցային նահանգներում, եւ, Real Clear Politics պրոֆիլային ցանցային ռեսուրսի գնահատման համաձայն՝ իրական շանսեր ունի նվաճելու Սպիտակ տունը: Երկրի արեւմտյան ափին վերջին ընտրական տեղամասերի փակումից մեկ ժամ առաջ նա 255 ձայն ունի Քվեատուների կոլեգիայում, իսկ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 209 ձայն: Ընդամենը հաղթանակ տանելու համար անհրաժեշտ Է ապահովել 270 քվեատուների աջակցությունը:

Ներկայում արդեն ամփոփվում են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի Արեւելքում, Հարավում եւ Միջին Արեւմուտքում: Քվեարկությունը շարունակվում Է արեւմտյան ափի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

amn-yntrutyunner6

amn-yntrutyunner5

amn-yntrutyunner5

amn-yntrutyunner4

amn-yntrutyunner3

amn-yntrutyunner2

amn-yntrutyunner

amn-yntrutyunner1

Տեսանյութեր

Լրահոս