
Դուբայում կկառուցեն տարածաշրջանում ամենամեծ փակ մարզադաշտը

Դուբայի կենտրոնում կկառուցեն տարածաշրջանում ամենամեծ բազմագործառական մարզադաշտը, այն կտեղավորի 20 հազար մարդու: Այս մասին գրել է The National-ը: Կառույցի մակերեսը կկազմի շուրջ 46 հազար քառակուսի մետր: Շինարարությունը կավարտվի 2018 թվականի վերջին:
Օդորակմամբ հանդերձված մարզադաշտը կօգտագործվի ընդգրկուն երաժշտական համերգների, մարզական եւ ժամանցային միջոցառումների համար: