Նոբելյան դափնեկիր Փոլ Քրուգմանը ԱՄՆ-ի ընտրություններն աղետ է որակել
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ է որակել ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները:
«Գայթակղիչ է մասնակցել այդ աղետի շուրջ փոխադարձ կշտամբանքներին»,- գրել է նա նոյեմբերի 8-ին Twitter-ում: Նա խոստովանել է, որ «խիստ վրդովված Է բազմաթիվ մարդկանց պատճառով»: Սակայն, նրա խոսքով, «դա չի օգնում»:
Ամերիկացի հայտնի տնտեսագետն ասել է, որ «այժմ կարեւոր Է հասկանալ՝ ինչ անել այս ահավոր աշխարհում»:
Քրուգմանը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: