Բաժիններ՝

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կմնա էներգառեսուրսների հուսալի մատակարար». Պուտին

Ռուսասանը գոլբալ շուկաներում կմնա էներգառեսուրսների հուսալի մատակարար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մեր երկիրն այսուհետ ևս կլինի էներգիայի հուսալի մատակարար գլոբալ շուկաներում։ Ռուսական էներգառեսուրսների արտահանումը երաշխավորում է աշխարհի բազմաթիվ տնտեսությունների հաջող գործունեությունը։ Միայն մեր նավթն ու գազը կազմում են Եվրամիության ողջ վառելիքային հաշվեկշռի ավելի քան մեկ քառորդը»,- հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ ֆորումի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս